Ճանաչենք մեր հերոսներին․ Սարգիս Ազարյան

Դժվար է հայրենիքի վերակառացումը, դժվար է նորովի ներկայանալը․ ոտքերն ամուր չեն կանգնում, մեջքը կոր է, шրյունոտ հողը ասես դողում է։ Բայց արդյոք ունե՞նք իրավունք կորացած մեջքով երկար կանգնելու, կանգնել դողալու։

Կանգնել է պետք ամուր՝ վստահորեն ուղղելով մեջքը, այլապես կստացվի , որ զուր ընկան քաջերը։ Չէ որ նրանք գիտակցաբար մшհվան գնացին, կանգնեցին ու նայեցին ուղիղ մшհվան աչքերին հենց նրա համար, որ մենք կանգնենք ուղիղ մեջքով։

Կրթենք ու դաստիարակենք այնպիսի սերունդ, որ մшհն ու հայրենիքը նույն հարթության վրա չկանգնեն։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Նրանց յուրաքանչյուրի սխրանքով դաստիարակենք մեր սերունդներին։

Սարգիս Ազարյան։ Ծնվել է 1992 թվականին, Աշտարակի շրջանի Փարպի գյուղում: Հայրենիքին արդեն ծառայել էր։ Պшտերшզմը սկսվելուն պես կամավորական խմբով մեկնել է Արցախ։ Ակտիվ մասնակցել է մшրտերին։

Շուշիի համար համառ պայքար է տվել։ Քարին տակի պաշտպանական կռիվներում վիրավորում է ստացել և նոյեմբերի 8-ին անմшհացել ։ Հիշատակդ միշտ վառ կմնա, հայրենիքի զավակ, դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: