Վրացական խոհանոցը աշխարհի լավագույն խոհանոցներից մեկն է։ Այն արտացոլում է վրացական կոլորիտը և աղմկոտ հավաքույթները։ Վրացական խոհանոցը երկու ճյուղից է բաղկացած՝ արևելյան և արևմտյան։
Արևելյան մասում առավել հաճախ օգտագործում են ցորենի ալյուրից պատրաստված հաց, իսկ արևմտյան հատվածում կիրառում են եգիպտացորենի ալյուր։ Բացի սովորական հացից վրացիները եգիպտացորենի ալյուրից պատրաստում են ուրիշ այլ ուտեստներ ևս, օրինակ՝ մճադի։ Այսօր կներկայացնեն հենց մճադիի պատրաստման եղանակը։
Այն, ինչ ձեզ անհրաժեշտ կլինի այս անմահական նախուտեստը պատրաստելու համար, դա եգիպտացորենի ալյուրն է, ջուր, բուսայուղ և պանիր։
Վերցնել 250 գրամ եգիպտացորենի ալյուր և վրան լցնել գոլ ջուր այնքան, մինչև կստացվի կպչող խմոր, այնուհետև ձևավորել բլիթներ և բուսայուղի մեջ տապակել երկու կողմից մինչև գեղեցիկ կվարդագունի։ Շարել անձեռոցիկի վրա, ապա մատուցել պանրի հետ ։ Կարելի է նաև մինչև տապակելը, երբ կձևավորեք բլիթները պանրի հալվող տեակներից դնել բլիթների մեջ։
Շատ համեղ նախուտեստ է և պատրստվում է հաշված րոպեների անց։ Կարելի է համտեսել թե՛ նաշաճաշին, թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։