Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը

Այս օրերին գրեթե բոլորն են ուզում հասկանալ, թե ինչ պայմանավորվեցին Ռուսաստան , Հայաստան և Ադրբեջան կողմերը հունվարի 11-ին։

Եվ գրեթե բոլորն են ցանկանում, որ գոնե մեկ փոքրիկ քայլ լինի ի շահ հայրենիքի։ Սեպտեմբերի 26-ից հետո հայ ժողովուրդը անասելի դժվարություններ տեսավ։ Կյանքը բաժանվել է երկու մասի՝ մինչ սեպտեմբերի 26 և դրանից հետո։ Եվ հայրենիքի չնչին շահն անգամ հոգու փարատման փորձ է։

Եվ այսպես, եռակողմ հանդիպման արդյունքում եղան պայմանավորվածություններ, որոնց առանցքը Ադրբեջան-Նախիջևան Հայաստանի տարածքով և Ռուսաստան — Հայաստան  Ադրբեջանի տարածքով ցամաքային կապն է։

Ավելի պարզ հասկանալու համար, թե պայմանավորվածության այդ կետը որքանով է ի օգուտ Հայաստանի, առաջարկում ենք դիտել ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակած լուսանկարը։ Այն իրենից ենթադրում է քարտեզ, որտեղ հստակ ցուցադրված է, թե Հայաստանը  իր դաշնակից պետության՝ Ռուսաստանի հետ ինչպես կհաստատի ցամաքային կապը Ադրբեջանի տարածքով։

Ներկայացնում եք լուսանկարը։ Կարելի է ուսումնասիրել և հանգել սեփական վերլուծությունների և եզրահանգումների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!