Ռուսաստանը հաջորդ շաբաթվանից անցնում է կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստման

Մեկ տարի է, ինչ աշխարհը ցնցած կորոնավիրուսը ոչ մի կերպ չի լքում այն։ Մարդկությունն անցած տարվանից համառ պայքարի մեջ է այս վիրուսի դեմ։

Վարակի տարածման առաջին ամիսներից  սկսած մասնագետները փորձում են գտնել վիրուսի դեմ  պատվաստանյութ։ Հանրության շրջանում պտտվող կարծիքներն իրարամերժ են․ ոմանք գտնում են, որ պատվաստումը վտանգ է հետապնդում, իսկ ոմանք էլ կարծում են, որ վայրկյան առաջ պետք գտնել պատվաստանյութը և դուրս գալ վերջապես այս անելանելի իրավիճակից։

Ամեն դեպքում աշխարհում բոլոր ժամանակն երում էլ ի հայտ են եկել բազմապիսի հիվանդություններ, որոնց դեմ մարդկությունը պայքարել է և պատվով դուրս եկել ու շարունակել  գոյությունը ։

Մի քանի երկրներ կարողացել են գտնել այս չարիքի դեմ պայքարի ձևը։ Այդ երկրների ցանկում է նաև Ռուսաստանը։ ՌԴ նախագահ՝ Պուտինը ասել է, որ ռուսական պատվաստանյութը լավագույնն է։

Ինչպես նաև ասել է․ «Հաջորդ շաբաթվանից կարելի է անցնել կորոնավիրուսի դեմ ամբողջ բնակչության մասսայական պատվաստմանը՝ նախապատրաստելով դրա համար համապատասխան ենթակառուցվածքները»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!