Ռուս ռեպ կատարող Ջիգանն ընտանիքի հետ Դուբայում․ շքեղ ֆոտոսեսիա

Ռուս ռեպ կատարող Ջիգանը ընտանիքի հետ մեկնել է հանգստի։ Ջիգանն 8 տարի է, ինչ ամուսնացած է Օքսանայի հետ։ Նրանք ունեն 4 երեխա՝ երեք դուստր և մեկ որդի։ Ջիգանի կինը՝ Օքսանան, բացի նրանից, որ ունի սեփական բիզնեսը, զբաղվում  և մասնակցում է տարատեսակ միջոցառումների, դաստիարակում է 4 երեխաներին և վարում է բլոգ։

Իր ինսթագրամյան օգտահաշվում նա կիսվում է իր կյանքի իրադարձություններով, ակտիվ շփվում իր հետևորդների հետ, կազմակերպում բազմապիսի թեմատիկայով հարց — պատասխաններ։

Օքսանայի էջից տեղեկանում ենք, որ հանգստի ընթացքում կազմակերպել են իրենց ընտանեկան առաջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան։ Ինքը՝ Օքսանան, լուսանկարներում շքեղ տեսք ունի։ Լուսանկարները արվել են Դուբայի անապատներում։

Ջիգանի կինը ներկայացել է շքեղ կարմիր զգեստով, որը համադրել սպորտային սպիտակ կոշիկների հետ։ Ընտանիքը երջանիկ տեսք ունի։ Օքսանան լուսանկարներին կից գրառման մեջ նշել է, որ նման բան դժվար կրկնվի ևս մեկ անգամ։ Նաև կիսվել է ութօրյա հանգստի իր տպավորություններով։ Գրել է, որ հանգիստն անցել է շատ արագ, ուրախ և համեղ։

Հետևորդները մեկնաբանությունների բաժինը ողողել են գեղեցիկ բարեմաղթանքներով և չեն թաքցրել իրենց հիացմունքը Ջիգանի ընտանիքի նկատմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!