Այսօր Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 13-ին, քաղաքական գործիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է։ Այսօր նա դարձավ 40 տարեկան։ Այս մասին ինքը՝ քաղաքական գործիչը, ֆեյսբուքյան իր օգտահաշվում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել․ «Դե ինչ, ասում են՝ դարձա 40 տարեկան» ։

Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են նրան։ Շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են գրել նաև նրանք, ովքեր չեն կիսում քաղաքական գործչի հայացքները և մեկնաբանություններում միշտ աչքի են ընկել կոնֆլիկտային իրավիճակներում։

Էդմոն Մարուքյանը սովորել է Մոսկվայում, Վարշավայում, այնուհետև կրթությունը շարունակել է ՀՀ Կառավարման Պետական Ակադեմիայի մագիստրատուրայում։ Հետագայում մագիստրոսի աստիճան է ստացել նաև Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրել է 2015 թվականին և մինչ այսօր հանդիսանում է այդ խմբակցության ղեկավարը։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։ Մարդու իրավունքների մասին գրել է բազմաթիվ հոդվածներ և վերլուծական ձեռնարկներ։

Շնորհավորում են Էդմոն Մարուքյանին ծննդյան առիթով և մաղթում ամենայն բարիք։

Понравилась статья? Поделиться с друзьями: