Պատրաստեք արագ և համեղ պանրիկներ

Պանիրը 7000 տարվա պատմություն ունի։ Առաջին անգամ պանիր սկսել են պատրաստել արաբները։ Բաղադրատոմսերի մեծ մասն իր մեջ պանիր է ներառում։ Պանրով ուտեստներն առավել համեղ են և որ ամենակարևորն է պանիրն օգտակար բաղադրիչ է։ Այն իր մեջ շատ ամինաթթուներ է պարունակում՝ մոտ 20 ամինաթթու, որից 8-ը անփոխարինելի են։

Այսօր առաջարկում եք պատրաստել համեղ ,  արագ և հետաքրքրական պանրով բաղադրատոմս։ Կոչվում է պանրիկներ։ Հիանալի նաշաճաշ կարող է լինել ։ Կարելի է համտեսել թթվասերով կամ որևէ հատապտղային մուրաբայով։

Անհրաժեշտ մթերքներ՝

Կաթնաշոռ — 500 գ

Ալյուր — 0․5-0․75 բաժակ

Ձու — 1  հատ

Շաքարավազ — 2 ճ\գ

Բուսայուղ — 20-30 գ

Աղ — 0․25 թ\գ

Կաթնաշոռը լավ տրորել, ավելացնել ալյուրը, ձուն, շաքարավազը և աղը։ Մանրակրկտորեն խառնել։ Պետք  է ստատցվի շատ փափուկ խմոր, սակայն չպետք է կպնի ձեռքերին։Անհրաժեշտության դեպքում կարելի ալյուրն ավելացնել։ Խմորից ձևավորել ձող և կտրատել 1 սմ կտորներ։

Կարմրացնել կարագով՝ երկու կողմից։ Եվ վերջ․ նախաճաշը պատրաստ է։ Կարող եք մատուցել թթվասերով կամ հատապտղային որևէ մուրաբայով։

Понравилась статья? Поделиться с друзьями: