Սերժ Թանկյանը Արցախի երեխաների համար բարեգործական արշավ է սկսել

Աշխարհահռչակ ռոկ երգիչ Սերժ Թանկյանը ինսթագրամյան իր օգտահաշում լուսանկար է հրապարակել և կից գրառմամբ հանդես եկել։ Լուսանկարներում մանկական Ամանորյա հանդիսություններ են Ձմեռ Պապի մասնակցությամբ։ Երգիչը գրառման մեջ մեկնաբանել է, որ այս ուրախ տոնակատարությունը կազմակերպված է Արցախի երեխաների համար։

Հունվարի 9-ից  սկսած գյուղական համայնքներում հարյուրավոր երեխաների ժպիտ և ուրախություն են նվիրում։Ամանորյա ներկայացումները շարունակում են երեխաներին տեղափոխել կախարդական աշխարհ և փորձում են այնպես անել, որ երեխաները վայելեն իրենց մանկությունը։

Թանկյանը շարունակելով գրառումը՝ նշում է, որ եթե երեխաները մեր ապագան են, ապա գումար ներդնենք մեր երջանիկ ապագայի համար։ Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը բարեգործական արշավ է սկսել և այն ուղղում է Արցախի երեխաներին։

Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ համերգային ծրագրեր են կազմակերպվում Արցախի երեխաների համար, որը նպատակ ունի երեխաների օրը տոնի վերածել։

Աշխարհահռչակ ռոկ երգիչը տեղեկացրել էր, որ համերգին մասնակցություն կունենան աշխարհահռչակ օպերային երգիչ և երգչուհիներ, ինչպես նաև կցուցաբերեն  դրամական օգնություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: