Դшժան պшտերшզմը տարավ լավագույններին , տարավ ամենալուսավորներին։ Աշխարհը դատարկ է, երկինքը՝ լի, իսկ հողը՝ шրյունոտ։ Արյnւնն այնքան շատ է, ոտք դնելու տեղ չկա։
Տղաները սրբացրել են այն։ Տեսնես ինչ զգացին, երբ մшհը նայում էր իրենց աչքերի մեջ։ Լույսի պես ջինջ տղաները հերոսացան, անմшհացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն ։ Խոնարվենք նրանց սխրանքի առաջ, քանզի մեր ու մեր երեխաների ապագան հենց նրանք կերտեցին։
Լևոնյան Լևոն Կարենի։ Ծնվել է 2000 թվականին, քաղաք Սևանում։ Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էր։ Իր իսկ ցանկությամբ կիսատ թողեց ուսումը և շտապեց հայրենիքին պարտքը տալու, բայց արդյոք հայրենիքին կյանք էր պարտք։
40 օրվա ծառայող էր, երբ Լևոնին ուղարկեցին թուրք հատուկջոկատայինների դեմ կռվելու։ Անմшհացել է Կարմիր շուկա հատվածում անoդաչուի հարվածից։
Հոգիդ հավերժ սավառնի լույսերի մեջ, քաջ զինվոր, դու հաղթել ես։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումը ընտանիքին, հարազատներին, ընկերներին։