Երգչուհի Արմինկան, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել Ամերիկայում, այս շրջանում, կարծես, աշխատանքային ակտիվ գործունեության մեջ է։
Այսօր՝ հունվարի 14-ին, երգչուհին իր ինսթագրամյան օգտահաշվում որդու՝ Ալեքսի հետ լուսանկար է հանրայնացրել, որտեղ տեսնում ենք արդեն բավականաչափ մեծացած որդուն և ևս մեկ անգամ համոզվում, որ ժամանակն ուղղակի թռչում է։ Արմինկան լուսանկարին կից մաղթանք-գրառմամբ է հանդես եկել։
Նա գրել է․ «Ուզում եմ, որ հավատով, հույսով ու սիրով լցված լինենք»։ Ավելի վաղ երգչուհին հանրայնացրել էր իր լուսանկարը ։ Լուսանկարում Արմինկան կրում էր սպիտակ, երկար զգեստ։ Կից կատարել է գրառում, որը ցույց է տալիս երգչուհու մտահոգությունները հայրենիքի համար։
Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Մենք պիտի ուժ գտնենք՝ոտքի կանգնելու, մեր հավատքի մեջ ամրապնդվելու, արարելու, կառուցելու և պատվով ապրելու: Սա է պայքարի իմ ձևը«։
Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները հայտնել են իրենց համաձայնությունը պայքարի այս ձևի մոտեցման հարցում, ինչպես նաև չեն մոռացել նկատել սիրելի երգչուհու գեղեցկությունը։