Թերևս բոլորն են սիրում հիշողության գիրկն ընկնել ,մտովի գնալ երջանիկ մանկություն և նորից վերապրել մանկությունը հիշողության պատառիկներով։ Երջանիկ ժամանակաշրջան, որ ամեն բան կտայինք գետ մեկ րոպե նորից այնտեղ հայտնվելու համար։
Թերթելով ընտանեկան ալբոմը՝ հոգին ու սիրտը երջանկության զգացումով է պատվում։ Այս լուսանկարը հանրայնացրել է դերասան, հաղորդավար, հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչը)։
Լուսանկարում նա առատ, գանգուր մազեր ունի։ Լուսանկարին կից նա կատարել է հումորային գրառում իր մազերի վերաբերյալ։ Գրառման մեջ մասնավորապես գրված է․ «Բոլոր նրանց համար,ում միշտ տանջելա հարցը ես մազ ունեցել եմ թե ոչ»։ Դերասանի հետևորդները չեն կարողացել անտարբեր գտնվել և մեկնաբանություններում հանդես են եկել տարատեսակ մեկնաբանություններով։
Հետևորդներից մեկը նշել է, որ Մենչը մանկության տարիներին հաստատ կեղծամ է կրել։ Իսկ այսօր՝ հունվարի 14-ին, Մենչը հանրայնացրել է մի լուսանկար Աստրախանից և այն նշել հիշողություն հաշթագով։
Վերջին օրերին դերասանը մի քանի հին լուսանկար է հրապարակել։