Հասարակ, բայց միևնույն ժամանակ անչափ համեղ շոկոլադե տորթ

Հաճախ ցանկություն է լինում խոհանոցում մի հետաքրքիր բան պատրաստել և ուրախացնել ընտանիքի անդամներին։ Նման դեպքերում կարող եք պատրաստել մեր առաջարկած տորթը։ Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ և հեշտ պատրաստվող տորթ։

Շոկոլադե խմորը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 10 րոպե, իսկ թթվասերով նուրբ կրեմը կտա հասարակ, բայց միևնույն ժամանակ անմահական համ։

Մթերքներ՝

Ալյուր — 2,5 բաժակ

Շաքարավազ — 1-1,5 բաժակ(+5-6 ճ/գ կրեմի համար)

Կակաո — 6 ճ\գ

Քացախ — 1 ճ\գ

Վանիլ — 20 գ(10 գ խմորի համար,  10 գ՝ կրեմի)

Աղ — գդալի 1\2 մասը

Եռման ջուր  — 200 մլ

Բուսայուղ — 125 մլ

Կաթ — 250 մլ

Ձու — 2 հ․

Թթվասեր — 800 գ

Սոդա — 1թ/գ

Փխրեցուցիչ — 15 գ

Ամենասկզբում տաքացնել ջեռոցը 200 աստիճանով։ Խմորի համար միախառնել ալյուրը, կակաոն, շաքարավազը, վանիլը, աղը և փխրեցուցիչը։Մեկ այլ տարրայի մեջ ձուն հարել կաթի հետ, ավելացնել բուսայուղ, սակայն պետք չէ այն հարել հարիչով։ Այնուհետև միախառնել չոր և թաց խառնուրդները, կստացվի խիտ խմոր։ Եռման ջրի մեջ լցնել քացախը, խառնել և ավելացնել խմորին։ Արագ խառնել խմորը հարիչով այնքան ժամանակ, մինչև կդառնա համասեռ զանգված։ Ձևամանը պատել կարագով և լցնել խմորը։

Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 ր, այնուհետև ևս 30 ր՝ 10 րոպեով։ Երբ խմորը կսառի, պատել  բարձր խտությամբ թթվասերով, կարող եք ձևավորել քերած շոկոլադով։ Պահել սառնարանում 5-6 ժամ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!