Թերթելով անմшհացած հերոսների լուսանկարները՝ տեսանելի է նրանց արտաքին տարբերությունները, բայց ինչ-որ մի բան , ինչ-որ մի հայացք, ինչ-որ տեսանելի բան կարծես ընդհանուր լինի, այնքան նման է՝ ակնհայտ նման ։ Նայում ու մտորում ես՝ մի՞թե հայրենիքին այսչափ հերոս էր անհրաժեշտ։
Այսքան մաքուր ու զուլալ հայացքով քաջեր։ Իսկ հերոսածին մայրերն ի՞նչ անեն, ինչքա՞ն նայեն լուսանկարի քարացած պատկերին ու օր օրի ավելացող կարոտը սրտներում շարունակեն պահպանել գոյությունը։ Խոնարվենք կյանքը ապագա սերնդին նվիրաբերած տղաների առաջ։
Ճանաչենք նրանց անուն առ անուն, խոստանանք սերունդներին կրթել հենց նրանց ոգով ու նրանց կատարած սխրանքներով։ Վազգեն Ղարիբյան։ Ծնվել է 2002 թվականին, Երևանում։ Մանկուց հայրենասեր Վազգենը սիրում էր զինվորական համազգեստը։
Տեսնելով զորակոչված եղբորը՝ համբերությունը չէր բավարարում մինչ կգար իր ժամանակը։ Ժամանակը եկավ, Վազգենը զորակոչվեց։Ծառայությունն անցկացնում էր Կուբաթլուում։ Իսկ նախավարժանքները՝ Ջաբրայիլում։ Այդ ժամանակ էլ սկսվեց պшտերшզմը։
Վազգենը քաջաբար կռվեց և ընկավ հոկտեմբերի 2-ին։ Հոգիդ հավերժ սավառնի լույսերի մեջ, հաղթանակած հերոս։