Շերտավոր խմորից հայկական համեղ գաթա

Գաթան հայկական յուրաքանչյուր ընտանիքի զարդն է։ Հայ կանայք հատուկ յուրահատկությամբ ու մոտեցմամբ են թխում այս քաղցր ուտեստը։ Հին հայկական գեղեցիկ  ավանդույթ կա՝ կապված գաթայի հետ․ այն թխելիս մեջը մետաղադրամ են դնում ։ Ում որ բաժին կընկնի մետաղադրամը, նա էլ կլինի հաջողակը։

Այսօր առաջարկում ենք գաթայի բաղադրատոմս շերտավոր խմորով։ Ստացվում է համեղ, գեղեցիկ, անուշաբույր գաթա։

Եվ այսպես, անհրաժեշտ են՝

Շերտավոր խմոր — 500 գ

Ալյուր — 3 բաժակ

Կարագ — 200 գ

Շաքարավազ — 2 բաժակ

Վանիլին — 1 պտղունց

Ձու — 1 հատ

Փափկեցված կարագը, շաքարավազը և ալյուրը ձեռքերով տրորելով՝ վերածել խորիզի, ապա ավելացնել վանիլինը։ Շերտավոր խմորը գրտնակի օգնությամբ վերածել մեծ ուղղանկյան (0,5սմ), վրան լցնել խորիզը։ Խմորը խնամքով փաթաթել։ Այնուհետև գրտնակով բարակեցնել, վրան քսել ձվի դեղնուց և ձևավոր դանակով կտրատել։

Թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում մինչև կվարդագունեն։ Եվ վերջ՝ պատրաստ է։ Կարող եք մեկ բաժակ թեյով վայելել այս համեղ գաթան ընտանեկան, ընկերական ջերմ մթնոլորտում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!