Վարսակի փաթիլներից անչափ համեղ թխվածքաբլիթներ

Վարսակի փաթիլներից կարելի է թխել ոչ միայն համով և օգտակար նախաճաշ, այլև կարելի է թխել համով թխվածքաբլիթներ։ Դժվար է հասկանալ, թե այս թխվածքաբլիթների հայրենիքը որն է, քանի որ այս թխվածքաբլիթները պատրաստում են գրեթե բոլոր երկրներում։

Ավստրալացիները այս խմորին ավելացնում են կոկոսի քերուկ, իսկ գերմանացիները ավելացնում են դդմի կորիզներ․ անգլիացիները՝ կիտրոնի ցեդրա և չամիչ։ Վարսակից պատրաստված թխվածքաբլիթների կալորիականությունը բավականին ցածր է, որի պատճառով էլ կարելի է օգտագործել անգամ, եթե որոշել եք նիհարել։

Մթերքներ՝

Վարսակի փաթիլներ — 1 բաժակ

Շաքարավազ — 1/3 բաժակ

Ալյուր — 1 բաժակ

Կարագ — 2/3 մաս

Ձու — 1 հ․

Սև չամիչ — 2 ճ/գ

Մուգ շոկոլադ — ½ մաս

Աղ — 1 պտղունց

Վանիլին — 1 պտղունց

Փխրեցուցիչ — 1 պտղունց

Կարագը շաքարավազի հետ լավ խառնել և վերածել մանր փշրանքների, ավելացնել ձուն և լավ խառնել, ավելացնել փխրեցուցիչը, աղը և վանիլինը, ապա խառնել։ Այս ամենի վրա լցնել վարսակի փաթիլները , ապա այնքան տրորել, մինչև խմորը փշրանքների տեսք կունենա։

Կտորների վերածած շոկոլադը և չամիչը ավելացնել խմորին, ապա լցնել ալյուրը և հունցել այնքան, մինչ կստացվի էլաստիկ խմոր։ Խմորը կտրտել կտորներով և տալ թխվածքաբլիթի տեսք։ Թխել 15 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: