Թերևս բոլորին է հայտնի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների մեծ երազանքը; Այն էր՝ լինել Արցախում։
Այդ մասին բազմիցս հայտարարել է նրանցից յուրաքանչյուրը տարաբնույթ միջոցառումների ժամանակ։ Այսօր՝ հունվարի 15-ին, Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան, ուղևորվել են Արցախ, մասնավորապես Շուշի։
Մեհրիբան Ալիևան իր սոցհարթակում հանրայնացրել է յուրաքանչյուր քայլը՝ սկսած Բաքվից ընդհուպ մինչև Շուշի՝ Ղազանչեցոց եկեղեցի։
Նա պարբերաբար տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառման մեջ նշել է, որ ինքը երջանիկ է՝ գտնվելով «ազшտագրված» տարածքներում։
Պատմությունը չիմացող կամ միգուցե իմանալ չցանկացող անձիք պետք է միշտ հիշեն, որ այն, ինչ ի սկզբանե իրենց չի պատկանել, երբե՛ք իրենցը չի լինի։ Հայաստան աշխարհում դեռ բացվելու են գարուններ և լուսապայծառ առավոտներ։
Հայոց աշխարհը կբարգավաճի, կհզորանա և ի վերջո կորցրածը կվերադարձնի, քանի որ պայքարն արդար է և քանի որ Հայաստան աշխարհի տերը ամենակարող Տերն է։