Որպեսզի երեկոներն անցնեն ջերմ ու հաճելի, բավական է ընտանիքին հավաքել համեղ սեղանի շուրջ կամ հետաքրքիր ֆիլմ դիտելու։ Առաջարկում ենք անչափ դյուրին պատրաստվող , համեղ կեքսի բաղադրատոմս։
Այն կհավանեք և՛ դուք, և՛ ձեր երեխաները։ Հիանալի համադրվում է թեյի հետ, ինչպես նաև կարելի է մատուցել նախաճաշին։ Այս բաղադրատոմսը կարծես ոչ մի առանձնահատկություն չունի, սակայն նարնջի համադրությունն օգնում է ստանալ անմահական փխրուն թխուկ։
Եվ այսպես, անհրաժեշտ բաղադրիչներն են՝
Նարինջ — 1 հ․
Կարագ — 200 գ
Շաքարավազ — 200 գ
Ձու — 4 հ․
Ալյուր — 250 գ
Աղ — 1 պտղունց
Սոդա — 1 թ\գ
Մանր քերիչով անցկացնել նարնջի ցեդրան (կեղևը), իսկ հյութը քամել առանձին բաժակի մեջ։ Սենյակային ջերմաստիճանում փափկեցված կարագը շաքարավազի հետ գդալի օգնությամբ տրորել այնքան, մինչ կստացվի համասեռ զանգված։ Ավելացնել ձուն և ցեդրան․ ապա միախառնել։ Լցնել նարնջի հյութը, ապա ալյուրը։ Լավ խառնել գդալով։ Այս թխուկի պատրաստման համար հարիչ անհրաժեշտ չէ։
Պատրաստի խմորը լցնել ձևամանի մեջ և թխել 170-180 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե (թխման ժամանակահատվածը կարող փոխվել՝ կախված ձեր ջեռոցից)։ Նկատառում՝ նարինջը կարելի է փոխարինել երկու կիտրոնով։