Թուրքիայի Ս․ Աստվածածին տաճարում ճաշարանի տերը «խորովածի երեկույթ» է կազմակերպել․ ահազանգում է Գարո Փայլանը

Թուրքիայի Հանրապետությունում հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր օգտահաշվում լուսանկարներ է հանրայնացրել և կից կատարել գրառում, որտեղ նշվում է, որ հայկական եկեղեցում թուրքերը քաբաբ են պատրաստել։

Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Նրանք իմ եկեղեցում խորովածի երեկույթ անցկացրին։ Ի՞նչ կարող եմ ասել։ Հաջողություն։»։ Շանլուրֆա քաղաքի կենտրոնից տասը կիլոմետրի վրա է գտնվում հայկական Ս․ Աստվածածին եկեղեցին, որը ավերակների է վերածվել։

Բնակիչները քննադատել են և անգամ հանդիմանական վերաբերմունք ցուցաբերել «քեֆ ուրախություն» կազմակերպող ճաշարանի տիրոջը։ Նաև պատմել են ավազակների մասին, ովքեր մտնում են եկեղեցի «հայերի ոսկիները»-ը գողանալու։Լուծումը համարում են եկեղեցու շուտափույթ վերանորոգումը։ Այս մասին լրատվականների կողմից հրապարակումներ են եղել, սակայն չեն նշել, որ այդ ճղճիմ արարքը կատարվել է հայկական եկեղեցում։

Օգտատերերը քննադատել են այս արատավոր երևույթը, ինչպես նաև ծաղր ու ծանակի են ենթարկել ճաշարանի տիրոջը։ Այն մարդուն, ով «խորովածի երեկույթ » է անցկացրել հայկական եկեղեցում։ Թուրքը մշակույթից ոչինչ չի հասկանում։

Ինչպես այս պահին Արցախում, այնպես էլ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված մնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: