Թևերը կորցրած Վարազդատի նշանածի մատին մատանին դրեց եղբայրը․ հուզումնառատ տեսանյութ

Վարազդատն ու Սոնան նշանվեցին։ Մատանին հարսնացուի մատին դրեց Վարազդատի եղբայրը։ Ծովագյուղցի երկու եղբայրները՝ Վարազդատն ու Վարդանը, ծառայել են խաղաղապահ զորքերում։

Պшտերшզմը սկսելուն պես Վարազդատը մեկնեց առшջնագիծ, այնուհետև եղբորն է միանում Վարդանը, ով ընդհատում է ծառայությունը Կոսովոյում և անմիջապես քայլերն ուղղում առաջնագիծ։

Մшրտերի ժամանակ Վարդանը ոտքի հատվածում վիրավորում է ստանում։ Իսկ Վարազդատը զրկվում է թևերից եղբորն առաջին օգնություն ցույց տալու ժամանակ՝ шնoդաչուի հարվածից։

Ողջ ընթացքում Սոնան ոչ մի լուր չի ունեցել սիրած տղայից , իսկ երբ վերջապես կարողացել են կապ հաստատել, Սոնան իմանալով Վարազդատի կորցրած թևերի մասին՝ ասում է․ «Սիրում եմ քեզ, ուժեղ եղիր»։ Ծանր ու դшժան օրերից հետո այսօր զույգը ամուր կանգնած ոտքերի վրա ժպտում է։ Երբ առանց թևերի ժպտում է Վարազդատը, մենք ուղղակի պարտավոր ենք ժպտալ։

Սոնայի և Վարազդատի սերը հաղթել է պшտերшզմին ։ Նրանց անսահման երջանկություն ենք մաղթում, նրանց ուժն անսահման է և թող անկոտրում մնա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!