«Ծառի փշով քաշում են մաշկը ու шծելիով մшս֊մшս կտրտnւմ» Վարդան Սարգսյանը պատմում է գեղեցկության անհավանական չափանիշների մասին

Օրերս անդրադարձել էին երգիչ, հաղորդավար  Վարդան Սարգսյանին։ Նա վերսկսել էր իր ճանապարհորդությունը, որը  բավականին տևական ժամանակահատված դադարեցված էր համաճարակի պատճառով։

Վարդանը իր սոցհարթակում տեղեկացրել էր, որ ճանապարհորդությունների վերսկսման սկիզբը Աֆրիկան է։ Նա ճանապարհորդության հենց սկզբից յուրաքանչյուր դետալ ներկայացնում էր հանրությանը՝ ընդհուպ կորոնավիրուսի թեստի հանձնման պրոցեսը։

Աֆրիկայում նա ծանոթացել էր աշխարհի ամենատգեղ մարդու հետ, որին վերջին օրերին անդրադարձ էինք կատարել։ Այս անգամ Վարդանը  գեղեցկության վերաբերյալ շատ հետաքրքրական պատմություն է ներկայացնում։ Նա իր սոցհարթակում հրապարակել է Ջիե ցեղերի կանաց լուսանկարները և կատարել հետևյալ գրառումը․ «Հակառակ սեռի համար ավելի գրավիչ երևալու համար Ջիե ցեղի թիթիզները դեմքի և հաճախ նաև ամբողջ մարմնի մաշկը ենթարկում եմ մոդիֆիկացիայի, որը բավականին ցավոտ ու բարդ պրոցես է։

Ծառի փշով քաշում են մաշկը ու шծելիով մшս֊մшս կտրտnւմ։ Որից հետո վերքերը լվանում են կովի մեզով` որպես անտիսեպտիկ ու հետո վերքերի տակ մոխիր լցնում, որ շուտ չլավանա ու մնա ուռուցիկ։

Գեղեցկության ընկալումը բոլորի մոտ տարբեր է: Շատերի լցրած պռոշներն ու նկարած հոնքերն էլ այս մարդկանց համար հավանաբար սիրուն չեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!