Հայրենիքի զավակները ասես վառվող անմար մոմեր լինեին․ այրվեցին հանուն մեզ լուսավորելու։ Լուսավորեցին մինչև վերջին շունչը։
Լուսավորեցին, որ գալիք սերունդը մթության մեջ չապրի։ Իսկ իրենք վեր բարձրացան։Թող ձեր հոգիները հավերժ լույսերի մեջ սավառնեն, լույս նվիրող հերոսներ։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Արմեն Գրիգորի Հայրապետյանը։ Ծնվել է 1987 թվականին, Սյունիքի մարզ՝ քաղաք Մեղրիում։
Սովորել է Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում: Արմենի ժամկետային ծառայությունն անցել է Մատաղիսում։ Պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցնում է աշխատանքի Մեղրու գնդում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Արմենը եղել է դիպուկահարի ջոկի հրամանատար, հիանալի տիրապետել է սև նետին։ Աշխատել է 12 տարի։ Հոկտեմբերի երեքին նրանք տեղափոխվում են Ջաբրայիլ։ Հոկտեմբերի հինգին ընկնում է հանուն հայրենիքի՝ անoդшչուի հարվածից։
Նա ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա(երկու և վեց տարեկան աղջիկներ)։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումը հերոսի ընտանիքին։ Հավերժ փառք քեզ, քաջ հերոս, դու հաղթել ես։