Ներկայացված տեսանյութում խոսում է անմшհացած հերոսը, ով մեկ օր անց ընկավ հանուն հայրենիքի

Ազգի սերուցքը ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։

Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։ Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն  հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։

Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել  ու հաղթել է մшհին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Գոգա Սամվելի Սիմոնյան։ Ծնվել է 2001 թվականին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։

Ավարտել է Արայի անվան միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել համալսարան և հուլիսին մեկնել ծառայության։ Գոգան ծառայում էր Հադրութում։ Քառասուն օր կռիվ է տվել հայրենիքի համար և նոյեմբերի յոթին Շուշիում ընկել։

Ստորև ներկայացված տեսանյութում խոսողը հենց մեր հերոսն է ՝ Գոգան։ Տեսանյութը նկարահանվել է նոյեմբերի վեցին։ Մեկ օր հետո նա կյանքը տալիս է հայրենիքին։ Հիշատակդ անմար, քաջ զինվոր, դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: