Անհավանական համեղ մսային կարկանդակներ

Երբեմն լինում է, որ քաղցած չես լինում, սակայն մի փոքրիկ կտոր ուրելիքից  չէիր հրաժարվի։

Հենց այդ դեպքերի համար առաջարկում ենք այս կարկանդակների բաղադրատոմսը։ Այս կարկանդակներն անհավանական համեղ են , պատրաստման պրոցեսը բարդ չէ և հագեցնող են։ Այն դուր կգա նաև ձեր երեխաներին և շատ հարմար կլինի դպրոցում՝ որպես երկրորդ նախաճաշ։

Անհրաժեշտ են՝

Ալյուր — 1 կգ

Կաթ —  700 մլ

Շաքարավազ — 2ճ\գ

Խմորիչ — 1,5 ճ\գ

Աղ — 1 ճ\գ

Կարագ — 200 գ

Աղացած միս — 600 գ

Սոխ — 3 հ․

Քաղցր պղպեղ — 1 հ․

Ձու — 1 հ․

Աղ, համեմունքներ, կանաչի, քունջութ` ըստ ճաշակի

Տաք կաթի մեջ լցնել շաքարավազը և խմորիչը, խառնել ու թողնել հինգ րոպե։ Ալյուրի վրա լցնել աղը, խառնել և ավելացնել կաթնային զանգվածին։ Ստացվում է շատ փափուկ խմոր, ավելացնել հալեցրաց կարագը և նորից խառնել։ Ծածկել պոլիէթիլենային թաղանթով և մեկ ժամով դնել տաք տեղ։ Այդ ընթացքում բուսայուղի մեջ տապակել աղացած միսը մանրացված սոխի հետ, կիսաեփել , ավելացնել պղպեղը, աղը, համեմունքները և տապակել մոտավորապես 10 րոպե։

Հասունացած խմորից պատրաստել ոչ մեծ գնդիկներ։ Բացել, վրան դնել մսային խճողակը և տալ կարկանդակի տեսք։ Վրան քսել ձու և քունջութ շաղ տալ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 25-30 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: