Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը և հումորային գրառում կատարել

Դերասան Գոռ Հակոբյանը իր սոցհարթակում հաճախ ներկայացնում է իր կյանքից տարաբնույթ իրադարձություններ։ Նա այն հայտնիների  թվին է դասվում, ովքեր պшտերшզմական օրերին ջանասիրաբար աշխատում էին թիկունքում։ Անում էր ամեն բան թիկունքն ամուր պահելու համար։

Վերջերս նա իր սոցհարթակում գրառել էր․ «Ո՞նց ետ բերենք մեր ժպիտները»։ Մեկնաբանություններում հետևորդները դերասանի հետ համաձայնել են տխուր իրականության հետ։

Այս անգամ դերասանը իր ինսթագրամյան օգտահաշվում հանրայնացրել է իր փոքր որդու լուսանկարը, որտեղ թմբլիկ փոքրիկը պառկած է։ Լուսանկարին կից Գոռը հումորային գրառում է կատարել որդու թմբլիկության վերաբերյալ։ Նա գրել է․ «Նոր տարուց հետո լցվել եմ» ։

Մեկնաբանություններում դերասանի հետևորդները իրենց սերն են արտահայտել փոքրիկի նկատմամբ և հանդես եկել փաղաքշական արտահայտություններով։ Ավելի վաղ՝ Ամանորի նախաշեմին, Գոռ Հակոբյանը հրապարակել էր իր երեխաների լուսանկարը, որն Ամանորյա թեմատիկայով էր։

Լուսանկարին կից գրառել էր․ «Հարստությունս»։ Մեկնաբանություններում հետևորդները ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: