Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը Էդմոն Մարուքյանը պատասխանել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին։
Հիշեցնենք, որ Նազարյանը օրերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ ինքը տպավորություն ունի, թե ԼՀ և ԲՀ կուսակցությունները չեն ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների այն պատճառով, որ շատ լավ հասկանում են, որ այլևս չեն ընտրվի։
Մարուքյանն անդրադարձել է Նազարյանին։ Նա ասել է, որ ՀՀ-ում ընտրություններ կլինեն այն ժամանակ, երբ վարչապետը հրաժարական տա։ Ստացվում է՝ հենց Ն․ Փաշինյանն է անհանգստանում վերընտրվել չկարողանալու կապակցությամբ։ Եթե չանհանգստանար, ապա օր առաջ հրաժարական կտար և կներգրավվեր արտահերթ ընտրությունների գործընթացին։
Մարուքյանը մասնավորապես ասել է․ » Եթե վստահ լինեին, որ «Իմ քայլից» ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, վարչապետը հանգիստ խղճով հրաժարական կտար»։ Ընտրությունների գնալու առաջին նախապայմանը սկսվում է վարչապետից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելը վտանգավոր են, որովհետև կառավարությունը բախումներից շրջանցել չի կարողանա։