Հերոսի վերջին խոսքերն էին․ «Շատ լավ եմ։ Ամեն օր կզանգեմ» ․ Սամվել Խաչատրյան ․ ճանաչենք մեր հերոսներին

Պшտերшզմն ավարտվեց, սակայն անմшհացած հերոների շարքը, ցավոք սրտի,  չի ավարտվում։ Հավերժության ճամփան  բռնած տղաներին անուն առ անուն ճանաչենք ու սերընդեսերունդ փոխանցենք նրանց սխրանքները, որ անմшհ մնան, որ հավերժ լինեն։

Սամվել Անդրանիկի Խաչատրյան։ Ծնվել է 2002 թվականի մարտի 27-ին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Սամվելի եղբայրը ՝ Դավիթը, դժվարանում  է նկարագրել հերոսին ճիշտ ձևով, սակայն շարունակելով  ասում է, որ նա  համեստ էր, ընկերասեր, սակավախոս և բոլորի կողմից անչափ սիրված ու հարգված: 2020 թվականի հուլիսի 28-ին զորակոչվել է։

Ծառայում էր Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում: Պшտերшզմի ընթացքում հարազատներն ընդամենը երկու անգամ են խոսել Սամվելի հետ,  սակայն այդ հեռախոսազրույցների ժամանակ չէր ասել,  որ դիրքերում է։

Հարազատները մտածել են  դիրքեր չեն տանի տղային, քանի որ նորակոչիկ է,  սակայն առաջին օրվանից դիրքերում է եղել: Վերջին անգամ հարազատների հետ խոսել է հոկտեմբերի 2-ին, ասել է․  «Շատ լավ եմ։ Ամեն օր կզանգեմ»։ Ցավոք սրտի, դա վերջին զանգը եղավ։ Սամվելը եղել է հրետшնի լիցքավորող :

Զnհվել է հոկտեմբերի 3-ին։ Հարազատները տեղեկացել են  հոկտեմբերի 8-ին: Աստված հոգիդ լուսավորի։ Լույսերի մեջ սավառնես, քաջ զինվոր։ Դու հաղթել ես․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!