Ապագա կերտած հերոսները հավերժ ննջել են։ Նրանց տունն արդեն Եռաբլուրն է։ Նրանց տանն ընդմիշտ լռություն է տիրում։ Այնտեղ լուռ լսում են քեզ, և այդ լռության մեջ այնքան բան է հնչում՝ ակամայից դո՛ւ էլ լռում ես․ ի՞նչ ասես․․․ ախր ամեն բան այնքան հնչեղ է, ձայները հեռվից են, բայց շատ բարձր, ականջդ ծակելու պես։
Նրանք լավագույն տղաներն էին և հայրենիքը բոլորին իր գիրկը առավ, նրանց բոլորին հավերժի ճամփորդ դարձրեց։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, խոնարհվեք մեզ հայրենիք նվիրած անմшհ հերոսների հիշատակի առջև։ Արթուր Հայկի Կիրակոսյան։
Ծնվել է 1999 թվականին, Սևան քաղաքում: Ավարտելով 12 ամյա կրթության ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքը՝ ընդունվել է ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Հացի, հրուշակեղենի և մակարոնի տեխնոլոգիա բաժինը։ 2019 թվականին զորակոչվեց հայոց բանակ։
Ծառայում էր Հադրութում։ 2019 հունիս-օգոստոս ամիսներին մասնակցել է Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում սերժանտական դասընթացների: Մասնակցել է մшրտական գործողություններին ։
Հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաքի պաշտպանական կռիվներում անմшհացել է։ Հավերժ փառք քեզ, քաջ զինվոր։