Հետպшտերшզմական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Օր օրի լուսաբանվում են մեկը մյուսից բարդ իրավիճակ։ Արցախի բնակիչ Նարինե Ավանեսյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով բաց նամակ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
Շուշիի արդեն նախկին բնակիչը իր զայրույթ-բողոքն է հայտնում նախագահին։ Նա գրում է, որ չորս երեխաների մայր է, որից երկուսն անչափահաս են։
Նրանք իրենց ընտանիքով 2010 թվականից ապրում էին Շուշիում, այսօր կորցրել են իրենց բնակարանը և պատրաստվում են գնալ ապրելու Արայիկ Հարությունյանի տանը, որովհետև նրանք Շուշին նվիրել են թշնամուն։
Ընտանիքի մայրը տեղեկացնում է, որ նրանք սեփական ուժերով վերանորոգել էին իրենց բնակարանը, բայց մեկ շաբաթ անգամ չեն վայելել, փոխարենը Երևանում ապրուստի միջոց են փնտրում, իսկ իրենց վերանորոգված բնակարանը նվիրել են թշնամուն։
Ընտանիքն այլևս չի ցանկանում ենթարկվել նվաստացուցիչ իրավիճակին և վերադառնում է Ստեփանակերտ Արցախի Հանրապետության նախագահի՝ Արայիկ Հարությունյանի տանն ապրելու, մինչ նա կլուծի իրենց բնակարանային խնդիրը։