Աշխարհահռչակ ռոկ երգիչ Սերժ Թանկյանն իր ինսթագրամյան օգտահաշվում լուսանկարներ է հրապարակել, որտեղ Շառլ Ազնավուրն է քրոջ` Աիդա Ազնավուրի հետ։ Լուսանկարներում արտացոլված են նրանց կյանքից տարբեր ժամանակաշրջաններ։
Թանկյանը լուսանկարներին կից գրառել է Շառլ Ազնավուրի մտքերը քրոջ՝ Աիդայի մասին։ «»Աիդան իմ հիշողությունն է»․ — հենց այսպես էր նկարագրում Ազնավուրը Աիդա Ազնավուր-Կարվարենցին։ Նրանց կապն անկոտրում էր։ Աիդան և «Ապարիկ»-ը (այսպես էր անվանում Աիդան եղբորը, այսինքն՝ «աղբերիկ», «աղբարիկ», «փոքր եղբայր» ) իրենց բեմական առաջին քայլերը միասին են սկսել․ միասին մեծացել, միասին երազել մեծ բեմերի մասին։
Իր ողջ կյանքի ընթացքում Աիդան հավաքել և խնամքով պահպանել է տարատեսակ նամակներ, հոդվածներ, ընտանեկան ավանդույթներ, որոնք հետագայում հիմք դարձան նրա կենսագրական գրքի համար («Փոքր եղբայր»)։ Աիդա Ազնավուրը ծնվել է 1923 թվականին հունվարի 13-ին, Հունաստանում։
Ցեղասպшնությունն ապրած զույգերի ընտանիքում։ Հետագայում նա տեղափոխվում է Փարիզ։ Նրան հաջողվում է ձայնագրել երգեր թե՛ հայալեզու, թե՛ ֆրանսերեն։ Աիդան ամուսնացել է 1965 թվականին հայտնի կոմպոզիտոր Ջորջ Կարվարենցի հետ, ով Շառլ Ազնավուրի հարյուր և ավելի երգերի համահեղինակ է։»
Սերժ Թանկյանը եզրափակելով գրառումը՝ նշել է․ «Այսօր Աիդան նշում է իր ծննդյան 98 ամյակը։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի մորաքույր Աիդա»։