Հանգստյան օրերին պատրաստեք համեղ քաղցրավենիք և այս օրերն անցկացրեք ընկերական հաճելի մթնոլորտում մեկ բաժակ սուրճի և մեկ կտոր համեղագույն թխվածքի հետ։
Այս հանրահայտ տորթի բաղադրատոմսն առաջարկում ենք յուրօրինակ ձևով պատրաստել։ Այն կօգնի քիչ ժամանակ անցկացնել խոհանոցում, բայց և ստանալ անչափ համեղ քաղցրավենիք։
Եվ այսպես, «Սնիկերս» տորթ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի․
Խմորի համար․
Ալյուր — 150-160 գ
Ձու — 6 հ․
Փխրեցուցիչ — 20 գ
Կակաո — 60 գ
Շաքարավազ — 150 գ
Կրեմի համար․
Կաթնաշոռային պանիր — 700 գ
Սերուցք(20%) — 50-70 գ
Շաքարավազի փոշի — 100 գ
Կարամել, գետնանուշ՝ ըստ ճաշակի
Ձուն շաքարավազի հետ հարել 5-7 րոպե մինչ փրփուրի վերածվելը և ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները, հարել հարիչի ամենացածր ռեժիմով և թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում 20-25 րոպե։ Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել, առանձին տարրայի մեջ միախառնել կարամելը գետնանուշի հետ, ապա ստացված զանգվածները հանդարտ խառնելով միացնել իրար։ Այնուհետև թխված խմորը մեջտեղից բաժանել երկու մասի ։
Քսել կրեմը, ապա միացնել իրար, վրան լցնել հալեցված շոկոլադ և գիշերը թողնել սառնարանում։ Առավոտյան կարելի է վայելել։