Վարդան Սարգսյանը Աֆրիկայում աշխատա՞նք է գտել

«Տնից հեռու» հաղորդման հեղինակ և վարող, երգիչ Վարդան Սարգսյանը այս պահին գտնվում է Աֆրիակայում։ Դեպի Աֆրիկա ճանապարհորդությունն առաջինն է բավականին երկար դադարից հետո։

Համաճարակի պատճառով բոլոր ճանապարհորդությունները դադարեցվել էին։ Վարդանը իր ինսթագրամյան սոցհարթակում բավականին ակտիվորեն ներկայացնում է բոլոր իրադարձությունները թե՛ մինչև Աֆրիա և թե՛ առավել ևս Աֆրիկայում։ Մի քանի դրվագների անդրադարձել էինք․

Վարդանն Աֆրիկայում հանդիպել էր աշխարհի ամենատգեղ մարդու հետ, ծանոթացել և զրուցել և զրուցել նրա հետ։ Նրա մասին նշել էր, որ պատվով է կրում այդ տիտղոսը, նաև ավելացրել  էր, որ մի փոքր զրուցելուց հետո, նա բոլորովին այլ տեսք է ունենում։

Վարդանը նաև հանդիպել և տեսանկարահանել էր այն կանանց, ովքեր տարօրինակ կերպով են ընկալում գեղեցկության չափանիշները։ Այդ կանայք մաշկը ենթարկում են մոդիֆիկացիայի, որը բարդ և ցավոտ պրոցես է։ Իսկ այսօր՝ հունվարի 16-ին,

Վարդանը իր սոցհարթակում հանրայնացրել էր մի տեսանյութ, որտեղ նա հատուկ հագուստ հագին գրատախտակի մոտ կանգնած, ցուցափայտը ձեռքին, Աֆրիկայի երեխաներին տառեր էր սովորեցնում։

Տեսանյութին Վարդանը հումորային գրառում էր կցել․ «Բա չիմացաք, Աֆրիկայում արդեն ուսուցիչ եմ աշխատում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: