Դերասանուհի Լիլի Էլբականը կեսգիշերին լուսանկար է հրապարակել և հետաքրքրական մտքեր գրառել

Դերասանուհի Լիլի Էլբակյանը ինսթագրամյան իր օգտահաշվում կեսգիշերին լուսանկար է հանրայնացրել, որտեղ գողղտրիկ մի անկյունում ընթերցանությամբ է կլանված։ Լուսանկարին կից դերասանուհին  գրառում կատարել, որտեղ Լիլին իր մտորումներով, մտքերով կիսվել է հետևորդների հետ։

Նա ասել է, որ նոր պոեմ կգրի, միայն թե սպիտակ թուղթ գտնի և նոր բառեր են նաև նրան հարկավոր, հոմանիշ բառեր։ Նա մասնավորապես գրել է․ «Իմ պոեմը կսկսեմ խաղաղությունից , ես երբեք պшտերшզմի մասին չեմ գրի, իմ երգած երգերը երբեք տխուր չեն լինի, նրանք կգովերգեն , կյանքը, բնությունը , Աստծուն …

իմ պոեմում պարտվողներ և հաղթողներ չեն լինի , մարդիկ չեն բաժանվի սևերի և սպիտակների , իմ պոեմում երբեք կորուստներ չեն լինի, եթե կորուստներ չլինեն կվերանան գորշ ու մռայլ մարդիկ, հոգսաշատ դեմքերը, դրա փոխարեն բոլորը միշտ իրար կժպտան , իսկ երբ ցանկանան լաց լինել դրանք կլինեն երջանկության արցունքներ… իմ պոեմում բարի մարդիկ էլ չեն լինի , քանզի եթե կան բարիներ ուրեմն չարեր էլ կան … թող այնտեղ մարդիկ լինեն խորագետ և իմաստուն և շատ սիրեն Աստծուն..

իմ պոեմում քաղաքականություն չի լինի, իսկ լուրերում կցուցադրեն թատերական տարբեր նորություններ:Ես իմ պոեմը անպայման կգրեմ , ինձ միայն պետք է բառեր հորիներ , նոր բառեր.. օրինակ «հույս » բառի նման բառեր.. պшտերшզմ բառը կփոխարինեմ մեկ ուրիշ , բառով … շատ ուզում եմ, էնտեղ լինեն տղա և աղջիկ ու սեր …խաղաղություն …

ես իմ պոեմն անպայման կավարտեմ միայն թե մաքուր թուղթ գտնեմ … ես իմ պոեմը անպայման կավարտեմ , որքան էլ դժվար լինի կավարտեմ..։»։

Понравилась статья? Поделиться с друзьями: