Պիցցա թավայի մեջ․ չափազանց արագ պատրաստվող և նույնքան համեղ անմահական ուտեստ

Գրեթե միշտ անհրաժեշտ է լինում  նախապատվությունը տալ արագ պատրաստվող ուտեստին, սակայն պակաս կարևոր չէ նաև համը։ Աշխատանքային ծանր օրվա ավարտին խոհանոցում անցկացնելն ամենաքիչն է, որ մարդ կցանկանա անել։

Այդ օրերի համար առաջարկում ենք չափազանց արագ պատրաստվող և նույնքան էլ համեղ ուտեստ, որ արտաքինից հիշեցնում է պիցցա, սակայն պատրաստված թավայի մեջ, իսկ համային տեսանկյունից այն ուղղակի անմահական է։

Եվ այսպես, անհրաժեշտ կլինի՝

Բուսայուղ — 3 ճ/գ

Անյուղ երշիկ — 200 գ

Կարտոֆիլ — 2 միջին չափի

Լոլիկ — 1 հ․

պանիր՝ պինդ տեսակի — 200 գ

Հավկիթ  — 3 հ․

Կանաչ սոխ — մի քանի ճյուղ

Բուսայուղի մեջ մի փոքր  տապակել կլոր կտրատած երշիկը, ապա հանել և նույն թավայի մեջ երկու կողմից տապակել կլոր կտրատած կարտոֆիլները, այնուհետև տապակած երշիկը դասավորել վրան, հետո երշիկի վրա դասավորել օղակաձև կտրատած լոլիկը և փակ կափարիչով մի քանի րոպե թողնել կրակին։ Այդ ընթացքում հավկիթները և քերած պանիրը միախառնել, ապա լցնել լոլիկի վրա, փակել կափարիչը, թողնել 2 րոպե։

Վերցնել կրակից և պատրաստի ուտեստը ձևավորել մանր կտրատած կանաչ սոխի ճյուղերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: