«Սնիկերս» տորթը յուրահատուկ բաղադրատոմսով․ ստացվում է անչափ համեղ

Հանգստյան օրերին պատրաստեք համեղ քաղցրավենիք և այս օրերն անցկացրեք ընկերական հաճելի մթնոլորտում մեկ բաժակ սուրճի և մեկ կտոր համեղագույն թխվածքի հետ։

Այս հանրահայտ տորթի բաղադրատոմսն առաջարկում ենք յուրօրինակ ձևով պատրաստել։ Այն կօգնի քիչ ժամանակ անցկացնել խոհանոցում, բայց և ստանալ անչափ համեղ քաղցրավենիք։

Եվ այսպես, «Սնիկերս» տորթ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի․

Խմորի համար․

Ալյուր — 150-160 գ

Ձու — 6 հ․

Փխրեցուցիչ — 20 գ

Կակաո — 60 գ

Շաքարավազ — 150 գ

Կրեմի համար․

Կաթնաշոռային պանիր — 700 գ

Սերուցք(20%) — 50-70 գ

Շաքարավազի փոշի — 100 գ

Կարամել, գետնանուշ՝ ըստ ճաշակի

Ձուն շաքարավազի հետ հարել 5-7 րոպե մինչ փրփուրի վերածվելը և ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները, հարել հարիչի ամենացածր ռեժիմով և թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում  20-25 րոպե։ Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել, առանձին տարրայի մեջ միախառնել կարամելը գետնանուշի հետ, ապա ստացված զանգվածները հանդարտ խառնելով միացնել իրար։ Այնուհետև թխված խմորը  մեջտեղից բաժանել երկու մասի ։

Քսել կրեմը, ապա միացնել իրար, վրան լցնել հալեցված շոկոլադ և գիշերը թողնել սառնարանում։ Առավոտյան կարելի է վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: