Աղցան, որի պատրաստման համար հարկավոր են հաշված րոպեներ

Երբ անսպասելի հյուրեր ենք ունենում և ցանկանում ենք համեղ հյուրասիրել, հաճախ անհրաժեշտ է լինում պատրաստել  ոչ միայն արագ, այլ նաև քիչ բաղադրամասեր ունեցող ուտեստ։

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մի աղցան, որի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի քիչ բաղադրամասեր, քիչ ժամանակ և որ ամենակարևորն է շատ համեղ աղցան։ Իսկ եթե մի փոքր էլ գործի դնենք երևակայությանը, այս աղցանից կարող ենք ստանալ տոնական սեղանի զարդ։

Բաղադրամասեր

Հավի կրծքամիս՝   350 գրամ

Սունկ (ցանկացած տեսակի)՝ 200 գր․

Վարունգ՝ 2 հատ

Սամիթ՝ 20 գրամ

Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սունկն անհրաժեշտ է մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ՝ պարբերաբար խառնելով,

այնուհետև նախապես խաշված հավի կրծքամիսը մանրացնել խորանարդիկներով։

Վարունգը չկեղևազրկել և կտրատել կիսալուսնաձև, ապա մանր կտրատել սամիթը։

Բոլոր բաղադրիչները միացնել իրար , ավելացնել մայոնեզը, համեմունքները՝ աղը , պղպեղը, այնուհետև  խառնել։ Ահա և  վերջ։ Համեղ աղցանը պատրաստ է։ Մատուցելիս կարող եք գեղեցիկ ձևավորել։ Ձևավորեք հազարի թերթերով կամ սամիթի ճյուղերով։

Ձևավորված ուտեստը առավել հաճելի է դարձնում համտեսումը և իհարկե ապահովում է տոնական սեղանի էսթետիկ կողմը։

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: