Ձմռան ցրտաշունչ օրերին մեկ բաժակ տաք թեյը ամենացանկալին է։ Իսկ առավել հաճելի է, երբ թեյին լրացնում է համեղ մեկ կտոր քաղցրը։ Առաջարկում ենք պատրաստել շատերի կողմց սիրված և հայտնի «Մեղրով տորթ»։ Այս բաղադրատոմսը յուրահատուկ է և պատրաստման գործընթացը՝ բավականին դյուրին։
Անմшհական տորթի պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են՝
Կարագ — 100 գ
Շաքարավազ — 100 գ
Մեղր — 3 ճ\գ
Սոդա — 1 ճ\գ
Ձու — 2 հ․
Աղ — 1 պտղունց
Ալյուր — 400 գ (մոտավոր)
Կաթ — 1 լ
Շաքարավազ — 150 գ
Ձու — 4 դեղնուց
Եգիպտացորենի օսլա — 3 ճ\գ
Թթվասեր — 300 գ
Կարագ — 150 գ
Կարագը, շաքարավազի և մեղրի հետ դնել ջրի գոլորշու վրա, ապա ձուն աղի հետ հարել այնքան, մինչև կստացվի սպիտակ փրփրանման զանգված, գոլորշու վրայից վերցնել մեղրով զանգվածը և խառնել ձվային զանգվածին, միախառնել, ավելացնել ալյուրը այնքան, մինչև կստացվի ձեռքերին չկպչող խմոր, բայց միևնույն ժամանակ փափուկ խմոր։ Խմորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և երկու ժամով տեղափոխել սառնարան։
Այնուհետև բաժանել մասերի։ Յուրաքանչյուր մաս գրտնակով բացել , ստանալ բարակ շերտեր՝ ձևամանին համապատասխան։ Պատառաքաղով ծակծկել։ Թխել ջեռոցում հինգ րոպե։Թխելուց հետո շերտերը հավասերեցնել, ավելորդ հատվածները վերածել փշրանքների ձևավորելու համար։
Կրեմի համար վերցնել կաթը, ավելացնել դեղնուցները, շաքարավազը, օսլան, մի փոքր վանիլ և դնել կրակին անընդհատ խառնել, մինչև խտանալը։ Վերցնել կրակից, թողնել սառչի և ավելացնել կարագը և դնել մի կողմ։ Երբ ամբողջովին կսառի ավելացնել թթվասերը և արդեն կարելի է օգտագործել ։ Եվ վերջ՝ կարելի է հավաքել տորթը , զարդարել խմորից առաջացած փշրանքներով։