«Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը ընտանիքի հետ հանգստի է մեկենել։ Նա պարբերաբար իր հետևորդների հետ կիսվում է լուսանկարներով՝ ներկայացնելով, թե ինչպես է անցկացնում հանգիստը։
Այսօր՝ հունվարի 17-ին, գեղեցկուհին ինսթագրամյան օգտահաշվում հանրայնացրել է մայրիկի հետ լուսանկար։ Լուսանկարը հրապարակել է մայրիկի ծննդյան օրվա հետ կապված։
Կցել է նաև գրառում, որտեղ շնորհավորել է մայրիկին ծննդյան օրվա հետ կապված։ Գրառման մեջ մասնավորապես գրել է․ «Ամենաթանկ , որ ասում եմ, դրանք լոկ խոսքեր չեն: Մամուլիկս, դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կանենք: Հա և հիշիր, որ դու ժպտում ես, ուրեմն իմ կյանքում ամեն ինչ լավ է ,ու ես ամենաերջանիկն եմ: Ծնունդդ Շնորհավոր»:
Մեկնաբանություններում Լուսինեի հետևորդները միացել են հոբելյարի դստեր շնորհավորանքին և հանդես եկել բարեմաղթանքներով։ Սոցհարթակում շնորհավորանքով է հանդես եկել նաև Լուսինեի քույրը՝ Իրինա Թովմասյանը։
Նա նույնպես հանրայնացրել է մոր հետ լուսանկար և կից գրառման մեջ բարեմաղթանքներ ուղղել մորը։