Կարո՞ղ եք գուշակել, թե որ քաղաքական գործչի մանկության լուսանկարն է

Մանկությունը, թերևս, այն ժամանակամիջոցն է, որտեղ կուզենային տեղափոխվել գրեթե բոլորը։ Անհոգ ու երջանիկ տարիներ, որտեղ խաղային գործունեությունից զատ ոչինչ չկար։

Բոլորս էլ հաճույքով ենք թերթում մանկության ֆոտոալբոմը և յուրաքանչյուր լուսանկարի դիտելիս, կարծես լսվում է այդ պահի ձայները և աչքի առաջ կանգնում են այդ պահի բոլոր մարդիկ։

Լուսանկարում Նաիրա Զոհրաբյանն է։ Լրագրող, քաղաքական գործիչ, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ կին պատգամավորը դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Այնուհետև կրթությունը շարունակել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում և այն նույնպես ավարտել գերազանցությամբ։

Մասնակցել է ժուռնալիստիկայի երկամյա դասընթացների։ Վերապատրաստվել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։ 1992- 1999 թվականներին աշխատել է որպես լրագրող, իսկ 1999-2006 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» թերթի քաղաքական մեկնաբանը։

Թատերագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք հրապարակվել են Հայաստանի  և արտերկրի մշակութային պարբերականներում։ Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!