Անչափ համեղ ընթրիք, որը պատրաստվում է չափազանց արագ․ այսպիսի համեղ ուտեստ դուք դեռ չեք փորձել

Աշխատանքային ծանր և հոգնած օրն ավարտեք ընտանիքի հետ համեղ սեղանի շուրջ։ Առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ ընթրիք(կամ ճաշ), որը չափազանց արագ է պատրաստվում։

Հիանալի համադրվում է մակարոնային ուտեստների կամ կարոֆիլի խյուսի հետ։

Համեղ ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են՝

Հավի ֆիլե — 4 հ․

Լոլիկ — 2 հ․

Պանիր — 200 գ

Թթվասեր — 2 ճ/գ

Կանաչի — 0,5 կապ

Բուսայուղ — փոքր-ինչ ցողելու համար

Մանանեխ — 1 թ/գ

Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Ամենասկզբում անհրաժեշտ է պատրաստել թռնամսի համար մարինադ՝ բուսայուղի մեջ լցնել մանանեխը,  աղը և համեմունքներ, ապա այս ամենը լավ խառնել։ Այնուհետև ստացված մարինադով պատել միսը: Թե ինչպես նախապատրաստել հավի միսը խճողակը լցոնելու և ուտեստին գեղեցիկ տեսք տալու համար, կարող եք դիտել ներկայացված լուսանկարները։ Մինչ կմարինացվի միսը(20 րոպե), պատրաստենք խճողակը։

Մանր կտրատած լոլիկի վրա ավելացնել քերած պանիրը, մանրացված կանաչին և համեմունքները, թթվասերով լավ խառնել և լցոնել մարինացված թռչնամիսը։ Եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում  40 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: