Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան զույգը Արցախից լուսանկարներ են հանրայնացրել

Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան զույգը Արցախից լուսանկարներ են հանրայնացրել։ Դերասանուհին ինսթագրամյան իր սոցհարթակում ավելացրել  է մի լուսանկար, որտեղ նա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում է։

Լուսանկարին կից դերասանուհին լավատեսական գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «Մի օր… այ այսպիսի արևոտ մի օր նորից կգանք քեզ մոտ…  Շուշի Սուրբ Ղազանչեցոց»։

Իսկ Միհրան Ծառուկյանը հրապարակել էր լուսանկար, որտեղ նա Գանձասարում է։ Լուսանկարները արվել են նախկինում նրանց Արցախ կատարած այցի ժամանակ։ Մեկնաբանություններում օգտատերերը հույս և երանություն են հայտնել Արփիի գրառմանը։

Արփին և Միհրանը հաճախ են իրենց սոցհարթակներում կիսվում իրենց կյանքի իրադարձություններով։ Մեծ ուրախությամբ են ընդունվում հասարակության կողմից հատկապես նրանց փոքրիկի լուսանկարները։

Ավելի վաղ Արփին հանրայնացրել էր փոքրիկ Ռոբերտի լուսանկարները և շնորհավորել նրան վեց ամսականը բոլորելու կապակցությամբ, ինչպես նաև հանրայնացրել էր ընտանեկան լուսանկար, որին կից գրառման մեջ հանդես էր եկել բարեմաղթանքերով՝ ուղղված հայրենիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: