«Երեկ մեքենայի պատուհանից նայում էի դուրս ու մտածում․․․» Ի՞նչ էր մտածում Հրաչուհի Ութմազյանը

Հաղորդավարուհի , ասմունքող Հրաչուհի Ութմազյանն իր սոցհարթակում լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ նշել, որ լուսանկարվելու օրը լավ տրամադրություն է ունեցել և բոլոր ճանապարհներն ու փողոցները ուրախ է անցել։

Եվ գրել է մարդու տրամադրության անկումների և վերելքների վերաբերյալ։ Հրաչուհին մասնավորապես գրել է․ «Երեկ մեքենայի պատուհանից նայում էի դուրս ու մտածում` քանի հարյուրավոր կամ հազարավոր անգամներ ենք անցնում նույն փողոցով կամ ճանապարհով, մեկ` ոտքով, մեկ`մեքենայով… Մի անգամ անտարբեր, մյուս անգամ` նկատող…

Իսկ փողոցն ու ճանապարհը նույնն են, մեր` պահի զգացմունքներն են տարբեր… Մեկ սիրահարված, մեկ հիասթափված, մեկ մտահոգ, մեկ ոգևորված, զգացմունքների ու զգացողությունների ցանկն անվերջ է… Իսկ քաղաքը լուռ հետևում է մեզ ու մեզ հետ ապրում մեր ապրածն ու զգացածը…

PS նկարս նոր չի, ուղղակի այս օրը փողոց ու ճանապարհ ուրախ եմ անցել» ։

Հրաչուհու հետևորդները մեկնաբանություններում գեղեցիկ բարեմաղթանքներով են հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: