«Ի՞նչ է պետք կյանքը փչացնելու համար»․ այս մասին գրառել է Սոֆյա Պողոսյանը

Դերասանուհի,հաղորդավարուհի և հոգեբան Սոֆյա Պողոսյանը հանրությանը հայտնի դարձավ Շանթ հեռուստաընկերության կողմից նկարահանված ֆիլմերից ։ Գրեթե բոլոր ֆիլմերում նրա խաղընկերը եղել է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը։

Դերասանն այժմ հանդիսանում է Սոֆյայի ամուսինը։ Դերասանուհին  իր սոցհարթակում լուսանկար է հանրայնացրել, որտեղ շատ գեղեցիկ և նուրբ տեսք ունի։ Լուսանկարին կից դերասանուհին կյանքի վերաբերյալ խոհափիլիսոփայական գրառում է կատարել։

Նա մասնավորապես գրել է․ «Կյանքն այնպիսի հասարակ  բան է, որը փչացնելու համար մարդուն անհրաժեշտ կլինի մեծ ջանքեր ներդնել»։ Դերասանուհին գրառումը մեջբերել է ռուս մեծանուն գրող Չեխովի խոսքերից։ Սոֆյայի հետևորդները ոչ միայն միանշանակորեն համաձայնել են նրա հետ, այլև չեն կարողացել անտարբեր գտնվել դերասանուհու գեղեցկության նկատմամբ և մեկնաբանություններում հանդես են եկել հաճոյախոսություններով։

Ավելի վաղ Սոֆյան հանրայնացրել էր ևս մեկ լուսանկար և կրկին գրառել  Չեխովի մտքերից․ «Պահպանեք ձեր ներսի մարդուն»։ Մինչ այդ դերասանուհին գրքեր պատկերող լուսանկար էր հանրայնացրել։

Կարելի է ենթադրել, որ այս շրջանում  նա Չեխով է ընթերցում և այս շրջանի գրառումները այդ ընթերցանության արտացոլանքն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: