Ճանաչենք մեր հերոսներին․ Մայոր՝ Աթոյան Միքայել Սարգսի

Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է,  իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։

Կարծես նրանք Աստծուն էին պետք։ Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին  ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։

Աթոյան Միքայել Սարգսի։ Ծնվել է 1984 թվականին, Շիրակի մարզի  Ախուրյան գյուղում։ Սովորել  է Երևանի Վ. Սարգսյանի ռшզմшկան ինստիտուտում։ ՀՀ զինվшծ nւժերում ծառայության ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ։

Այնուհետև նշանակվել է Տավուշի մարզի գ. Բաղանիսում՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։ Կոչումով մայոր էր։ Ամուսնացած էր և  երեք երեխաների հայր։

Անմшհացավ հոկտեմբերի 20-ին Կուբաթլուի տարածաշրջանում թեժ մшրտերի ժամանակ: Հիշատակդ հավերժ լինի, հայրենիքի քաջարի պաշտպան։ Դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: