Այսօր արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Քոչարի 111 ամյակն է։ Ծնվել է 1910 թ․, Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Հայաստանի արևմտյան հատվածում՝ Նպատ լեռան ստորոտին։
Իրական ազգանուն անունն է՝ Գաբրիելյան Հրաչյա։ Որպես գրական կեղծանուն՝ կիրառել է հայրիկի անունը՝ Քոչար։ Ծանր ու դшժան մանկություն է ունեցել։ Գшղթելու ճանապարհին կորցրել է մորը, ապա հորը։ Գյուղացիների հետ մի կերպ ազատվելով ՝ հասել է Արևելյան Հայաստան։
Սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում։ Երկրորդ համաշխարհային պшտերшզմի մասնակից է եղել։ 1939 թվականին կուսակցական տույժ է ստանում և մնում առանց աշխատանքի։
Հրաչյային Մարտիրոս Սարյանը աշխատանքի է տեղավորում իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Այդ շրջանում քայլլել է Հայաստանով և ուսումնասիրել հայ վանքերը, այնուհետև աշխատանքները զետեղել է «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույց»-ում։
ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր է։ Արժանացել է «Նահապետ» ստեղծագործության համար։ Արձակագրի գրչին են պատկանում «Նահապետ», «Մեծ տան զավակները», «Սպիտակ գիրք», «Լուսնի սոնատ» և բազմաթիվ ստեղծագործություններ։