Դերասան Բեն Ավետիսյանը և դիմահարդար Դիանա Տոնոյանը ամուսնացել են

Դերասան Բեն Ավետիսյանը և դիմահարդար Դիանա Տոնոյանը հունվարի 18-ին, ամուսնացել են։ Այս մասին հայտնեց Բենը սոցհարթակում։ Նա առաջին լուսանկարն էր հանրայնացրել և գրառում կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։

Դերասանի գեղեցկուհի կինը՝ Դիանան, նույնպես հրապարակում էր կատարել իր լ ինսթագրամյան օգտահաշվում և կատարել սիրառատ գրառում։ Դիմահարդարը մասնավորապես գրել է․ «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է։ Հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել …»։

Հիշեցնենք, որ նրանց նշանադրությունը կայացել էր ամռանը։ Մեկնաբանություններում Բենի և Դիանայի հետևորդները հանդես են եկել գեղեցիկ բարեմաղթանքներով և հայտնել իրենց ուրախությունը զույգերի ամուսնության կապակցությամբ։ Բարեմաղթանքներով են հանդես եկել նաև շատ դերասան և դերասանուհիներ։

Բեն Ավետիսյանը նաև հանրայնացրել է մի քանի կարճ տեսանյութեր ինսթագրամի սթորի բաժնում, որտեղ Բենը և Դիանան չափազանց երջանիկ է։

Մաղթում ենք նրանց փոխըմբռնում, շատ սեր և անսահման երջանիկ երկար տարիների կյանք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!