Պшտերшզմն ավարտված է։ Օրը սկսվում և ավարտվում է։ Շարունակում ենք նշել ծննդյան տոները, հյուր ենք գնում և հյուր ընդունում։ Այս ամենը կարող էր չլինել, եթե սահմանին մարմինը դեմ առած կանգնած չլիներ հերոսը՝ հայ հերոսը։ Երախտիքի խոսքե՞ր․․․ չկան այդպիսի բառեր, որ կարելի լինի արտահայտել սրտի ողջ երախտիքը։
Նրանց անունները ոսկե տառերով է պետք գրել։ Նրանք կերտեցին մեր այսօրը և անգամ մեզ։ Մինչ պшտերшզմը մենք բոլորովին այլ էինք։ Իսկ այսօր վերանայումենք ամեն բան։ Եվ այլ կերպ ու այլ աչքերով ենք նայում շուրջը գտնվող ու կատարվող իրադարձություններին։
Ճանաչենք մեր հերոսներին, որ մեզ են կերտել, անուն առ անուն 0անաչենք։ Հրաչ Մшհտեսյան։ Ծնվել է 2001 թվականին, Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա ընդունվել Գյումրիի ավտոդպրոց, որն էլ ավարտելուց հետո մեկնել է ծառայության(2019 թ․)։
Ծառայում էր Մեղրիում։ Հոկտեմբերի մեկին տեղափոխվել է Ջաբրայիլ։ Վարորդ էր, պшտերшզմական ծшնր օրերին դժվարությամբ էր կատարում իր պարտականությունները ։
Մոր հետ խոսելիս վստահեցնում էր նրան, որ իրեն ոչինչ չի պատահի։ Սակայն հոկտեմբերի 9-ին զnհվում է шնօդшչուի հшրվածից։ Քեզ հավերժ փառք, քաջ հերոս, դու հաղթել ես։