Փախլավայի յուրահատուկ բաղադրատոմս ֆիլո խմորով

Երեկոյան ընտանեկան ջերմ մթնոլորտում վայելեք մեկ բաժակ թեյը հետաքրքիր և անմահական համային հատկանիշներով օժտված փախլավայի հետ։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի լավ տրամադրություն և հետևյալ մթերքները՝

Ձու — 1 հ․

Ալյուր — 800 գ

Կաթ — 200 մլ

Ջուր — 150 մլ

Քացախ — 1 ճ\գ

Բուսայուղ — 3 ճ\գ

Աղ — 1 պտղունց

Կարագ — 200 գ

Ընկույզ — 500 գ

Գետնանուշ

Օսլա — 400 գ

Քաղցրաջուր՝

Շաքարավազ — 200 գ

Ջուր — 300 մլ

Մեղր — 3 ճ\գ

Ալյուրին ավելացնել ձուն, աղը քացախը, բուսայուղը, ջուրը և կաթը։ Ստանալ պինդ, ձիգ խմոր և մեկ ժամով դնել խմորը հանգստանա։ Ապա բաժանել տասը հավասար մասերի և ամեն մաս իր հերթին բաժանել 4 մասի։ Ստանալ գնդիկներ և 15 րոպե դնել հանգստանան։ Այնուհետև ամեն գնդիկը գրտնակով բացել, ստանալ 10 սմ տրամագծով շրջանակներ և այդպես ութ հատ, դասավորել իրար վրա։

Դասավորելու ընթացքում խմոորների միջև առատորեն շաղ տալ օսլա։ Այնուհետև դասավորված խմորները հերթով գրտնակով բացել հնարավորինս բարակ։ Ապա ձևամանի մեջ իրար վրա դասավորել։ Խմորների միջև լցնել մանրացված ընկույզը։ Կտրատել շեղանկյունաձև և առատորեն կարագ քսել։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե։ Թխվելուց հետո վրան քաղցրաջուր լցնել և զարդարել գետնանուշով։

Понравилась статья? Поделиться с друзьями: