Կկռահե՞ք արդյոք, թե որ քաղաքական գործչի մանկության լուսանկարն է

Մանկություն։ Կյանքի մի շրջան, որ ամեն բան կտայինք, միայն թե գեթ մեկ վայրկյան նորից այնտեղ լինեինք։ Մանկությունը շարունակում է ապրել մեր հիշողություններում։

Եվ թերթելով մանկության  լուսանկարները՝ հաճելի հիշողություններ ենք ապրում , մտովի տեղափոխխվում այնտեղ և կտրվում իրականությունից։ Իսկ մանուկ հասակում երբեք չէինք էլ մտածի, որ մի օր ուղղակի երազելու ենք այդ ժամանակահատվածի մասին։

Ներկայացված լուսանկարում քաղաքական գործիչ, պատգամավոր,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան և դոցենտի կոչում:

Բազմաթիվ գիտական հոդվածների, աշխատությունների հեղինակ է։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայոց բանակում։ Ստացել է մի շարք պարգևատրումներ՝ «Զինվոր Հայրենյաց», «Հաղթանակ», «Հայրենիք և հավատ», «Հայրենիքի պաշտպանության համար», ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգև հատուկ հուշամեդալով, ինչպես նաև ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ և այլն։

Արժանացել է նաև մի շարք շնորհակալագրերի և պատվոգրերի։

Понравилась статья? Поделиться с друзьями: