«․․․այլոց «աիբները» ծածանելուց առաջ, նույնքան քննադատաբար դարձեք մի ձեր ապրած կյանքին»․ Անի Քոչար

Անի Քոչարը սոցհարթակներում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Ֆեյսբուքյան օգտահաշվում նա անդրադառնում է անմահ հերոսներին, լուսաբանում և ճանաչելի դարձնում նրանց։

Իսկ ինսթագրամյան օգտահաշվում կիսվում  է անձնական լուսանկարներով և մտքերով։ Անին իր սոցհարթակում կիսվել է լուսանկարներով, որտեղ ջերմ, ամառային շունչ կա։ Լուսանկարներին կից Անին գրառում է կատարել, որտեղ գրել է այն մարդկանց մասին, ովքեր անդադար քննադատում են այլոց՝ մոռանալով իրենց սխալների մասին և կոչ է անում նույնքան քննադատաբար մոտենալ  սեփական անձին։

Գրառման մեջ նա մասնավորապես գրել է․  «Մենք երբեք ապահովագրված չենք սխալներից, որոնց կապակցությամբ ծիծաղում ենք ուրիշների վրա։ Այդ իսկ պատճառով մեծամտելիս, ուրիշների սխալներն ու բացթողումները մատնացույց անելիս պետք է շատ զուսպ և զգուշավոր լինենք:

Որևէ մեկս չգիտենք, թե հաջորդ պահին մեր գլխին ինչ կարող է գալ և կախված հանգամանքներից մենք մեզ ինչպես կդրսևորենք:

Այնպես որ, այլոց «աիբները» դրոշակ դարձնելուց և ծածանելուց առաջ, նույնքան քննադատաբար դարձեք մի ձեր ապրած կյանքին: Եվ հետո, ինչպես ասում են՝ մի՛ դատիր որևէ մեկի անցյալը, դու չգիտես քո ապագան:»

Понравилась статья? Поделиться с друзьями: