«․․․ես չեմ դադարում հիանալ, ուրախանալ, հպարտանալ ու շնորհակալ լինել»․ Անաիս Սարդարյանը ԱՄՆ-ում բնակվող հայուհիներին

Դերասանուհի Անաիս Սարդարյանի սոցհարթակից տեղեկանում ենք, որ դերասանուհին բարեգործական գործունեություն է վարում։ Պшտերшզմի սկսման հենց առաջին օրվանից Անաիսը իր ողջ ուժերը ներդրել է  Արցախցիների,զինվորների  զnհվածների երեխաների, նրանց ընտանիքների կարիքների բավարարմանը։

Այսօր դերասանուհին տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում և կից գրառման մեջ ներկայացրել, որ Ամերիկայում բնակվող մայր ու դուստր պшտերшզմի առաջին իսկ օրվանից իրենց աջակցությունն են ցուցաբերում և այսօր էլ ժպիտներ են պարգևել 600 երեխայի։

Անաիսը գրառման մեջ մասնավորապես գրել է․ «Ժողովուրդ ես չեմ դադարում հիանալ, ուրախանալ, հպարտանալ ու շնորհակալ լինել դրսում ապրող մեր հայությանը: ԱՄՆ-ից Անի Մարտիրոսյանն ու նրա մայրիկը՝ տիկին Հայկուհին, պшտերшզմի առաջին օրվանից անդադար օգնել են մեր զինվորներին ու Արցախի ըտանիքներին:

Մի քանի օր առաջ էլ նրանք կապվեցին իմ հետ ու ասեցին, որ ուզում են 600 երեխայի անակնկալ անել … Անակնկալը եկավ հասավ…. Ձեր ուղարկած հրաշալի նվերները տվեցինք մեր վիրավոր զինվորների, զnհված տղերքի ու Արցախից եկած ընտանիքների երեխաներին։ Ինչքան բարի ու մեծ սրտեր ունեք Դուք  ու Հայկուհի….

Շնորհակալ ենք էդքան երեխաների աչքերին փայլ ավելացնելու համար Ապրեք իմ բարիներ, ապրեք իմ Հայեր  Մենք միասին ենք ոտքի կանգելու !! Այլ տարբերակ չկա !!
Սիրում եմ բոլորիդ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: